Մի խումբ կանայք Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ. «Ասոշիեյթեդ պրես»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ կանայք իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն փորձել Է կանանց ստիպել իր հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել որոշ դերեր ստանալու խոստման դիմաց եւ «նրանց մասնագիտորեն պատժել Է, երբ իրեն մերժել են»:

Ութ երգչուհիներ եւ մի պարուհի գործակալությանը հայտնել են, որ իրենք 80-ական թվականներից Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել տարբեր ժամանակներում: Ութ կանայք ցանկացել են, որ իրենց անունը չնշվի, զգուշությունը բացատրելով այն բանով, որ իրենք դեռեւս աշխատում են այդ ոլորտում կամ անհանգստանում են հասարակայնության բացասական արձագանքից:

Երգչուհի Պատրիսիա Վուլֆը թույլ Է տվել բացահայտել իր անունը: Եվս «կես դյուժին» կանայք հայտարարել են, որ երգիչն «անպարկեշտ առաջարկություններ» արել, որոնք ստիպել են անհարմար զգալ իրենց: «Ասոշիեյթեդ պրես»-ը հարցազրույց Է անցկացրել գրեթե 30 երգիչների, պարողների, երաժիշտների եւ թատրոնի այլ աշխատակիցների հետ, որոնք հայտարարել են, թե Դոմինգոյի կողմից նկատել են սեռական բնույթի անպարկեշտ գործողություններ: Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն մերժում Է բոլոր մեղադրանքները: «Անունները չնշված անձանցից հնչած այդ մեղադրանքները, որոնք արմատներով գնում են 30 տարվա վաղեմության իրադարձություններ, խորը անհանգստություն են առաջացնում եւ ճիշտ չեն այն ձեւով, որով ներկայացված են»,-հայտարարել Է նա:

«Ինձ համար ցավալի Է լսել, որ ես ինչ-որ մեկին դառնացրել եմ կամ ստիպել իրեն անհարմար զգալ՝ անկախ այն բանից, թե որքան վաղուց Է դա եղել, չնայած իմ ամենալավ մտադրություններին: Ես համոզված եմ, որ իմ բոլոր փոխգործակցությունները եւ հարաբերությունները միշտ ողջունվել են եւ եղել են փոխադարձ համաձայնությամբ: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են եւ աշխատել են ինձ հետ, գիտեն, որ ես այն մարդը չեմ, որը դիտավորյալ որեւԷ մեկին վնաս կպատճառի, որեւԷ մեկին կվիրավորի կամ կշփոթեցնի»,-նշել Է երգիչը: Գործակալությունը գրում Է, որ կանանցից ոչ մեկը չի կարողացել առարկայական ապացույցներ տալ. «Ասոշիեյթեդ պրես»-ի հետաքննությունը հիմնվում Է բանավոր ցուցմունքների վրա: Դոմինգո Պլաչիդոն աշխարհում առավել հայտնի տենորներից մեկն Է: Նա օպերային բեմում ելույթ Է ունենում 50 տարի: Այդ ժամանակաշրջանում Դոմինգոն կատարել Է ավելի քան 140 առաջատար օպերային դերերգ: Երգիչը «Գրեմմի» 14 մրցանակների դափնեկիր Է, այդ թվում՝ Ջուզեպե Վերդիի «Աիդա» եւ «Տրավիատա», Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Ռիխարդ Վագների «Լոենգրին» բեմադրությունների ձայնագրության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է