Սպորտ

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում եռացատկորդ Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մ արդյունք:

Գնդի հրում ձևում Հայաստանից Ժաննա Շահինյանը 5-րդն է (47.04 մ արդյունք): 100 մ արագավազքում Մելինե Ադամյանը 8-րդն է (16.02):

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 6-րդն է:

Եվրոպայի առաջնության 3-րդ լիգային մասնակցում էին 12 եվրոպական երկրների մարզիկներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում