Սպորտ

Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին և մնաց առաջատար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին և մնաց առաջատար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grand Chess Tour-ի Սենթ Լուիսի մրցաշարում կայացավ արագ շախմատի ևս երեք տուր: Արոնյանը 6-րդ և 7-րդ տուրերում ոչ-ոքի խաղաց Չինաստանից Դին Լիժենի և ԱՄՆ-ից Պերես Դոմինգեսի հետ, այնուհետև սևերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Այժմ Արոնյանը 12 հնարավորից ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Սենթ Լուիսի մրցաշարում մասնակիցները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում