Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, այս մասին ամրագրված է ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև 2017թ. հոկտեմբերին կնքված պայմանագրում, որով «Էյ Թի Փի»-ն պարտավորվել է երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում Թալին-Մարալիկ և Մարալիկ-Գյումրի ճանապարհահատվածներում 2018թ. գարնանը Մարալիկ քաղաքի հարակից տարածքում տնկվել է 1350 ծառ, իսկ 2018թ. աշնանը Թալին քաղաքի հարակից տարածքում՝ 500 ծառ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Տրանշ-3-ի կապալառու և վերահսկողական կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար դիտարկում են իրականացնում՝ պարզելու ծառերի կպչողունակության մակարդակն ու իրականացվող խնամքը։ 2019թ. օգոստոսին համատեղ ստուգայցի ընթացքում հաստատվեց «Էյ Թի Փի» ընկերության արձանագրությունը, համաձայն որի՝ Թալինում տնկված ծառերից պահպանվել են 490-ը, կպչողունակությունը՝ 98 տոկոս, իսկ Մարալիկ քաղաքում պահպանվել է 1180 ծառ, կպչողունակությունը՝ 87 տոկոս։

Ծառատեսակներն ընտրելիս հաշվի են առնվել տեղի բնակլիմայական պայմանները, բացի այդ, խորհրդակցել են համայնքապետարանների աշխատակիցների հետ։ Տնկվել են ինչպես դեկորատիվ, այնպես էլ՝ պտղատու ծառեր (բարդի, հացենի, խնձորենի, ընկուզենի, նշենի և այլն):

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ