Հասարակական

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում կլուծվի 61 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը

1 րոպեի ընթերցում

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում կլուծվի 61 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը գումար է հատկացնելու երկրաշարժի հետևանքով Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզի 61 անօթևան մնացած ընտանիքների բնակարային խնդիրները լուծելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության հերթական նիստում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրեց իրականացվելիք միջոցառումների համար պետբյուջեով արդեն հատկացված 560 մլն դրամի բաշխումը։

«Նախատեսվում է 509.5 մլն դրամի հաշվին լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիրներ, որից 40-ը՝ Լոռիում, 15-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արագածոտնի մարզում։ Մնացած 50.5 մլն դրամն ուղղվելու է Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրերի շահառու ճանաչված ընտանիքների համար կառուցված 31 բնակարանների, բնակելի տների թերությունների վերացման, ինչպես նաև սեփականության իրավունքի գրանցման գործընթացի ապահովմանը», - ասաց Վերմիշյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում