Սպորտ

Հայաստանցի գրոսմայստերները հաղթանակներ են տարել Լատվիայում ընթացող մրցաշարի երրորդ տուրում

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի գրոսմայստերները հաղթանակներ են տարել Լատվիայում ընթացող մրցաշարի երրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության երրորդ տուրում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայելյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել թուրք շախմատիստուհու նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթանակով է ավարտել պարտիան Բելառուսը ներկայացնող շախմատիստի հետ:

Երկրորդ տուրից հետո Արման Միքայելյանն ունի 3, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 2.5 միավոր: 4-րդ տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 8-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում