Գիլիերմո դել Տորոն աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Գիլիերմո դել Տորոն անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ այն նվիրելով իր հայրենի Մեքսիկային եւ աշխարհի բոլոր ներգաղթյալներին: Ինչպես հայտնել Է Los Angeles Times թերթը, այդ մասին «Օսկար» կինոմրցանակի դափնեկիրն օգոստոսի 6-ին հայտարարել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հուշանշանի բացման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ՝ որպես մեքսիկացու համար աստղի ստացումը ժեստ Է, իսկ այս պահին այդպիսի ժեստերը չեն կարող բանալ կամ սովորական լինել»,- մեջբերում Է անում թերթը ռեժիսորի խոսքից:

«Շատ կարեւոր Է, որ դա տեղի Է ունենում հենց այժմ, որովհետեւ ես ցանկացած երկրից բոլոր ներգաղթյալներին հայտարարում եմ, որ իրենք պետք Է հավատան շանսին, այլ ոչ թե խոչընդոտներին»,- նշել Է դել Տորոն՝ ծնկի գալով եւ համբուրելով Մեքսիկայի դրոշը:

«Ջրի ձեւը»(The Shape of Water, 2017), «Հելբոյ 2. Ոսկե բանակ» (2004), «Այծամարդի լաբիրինթոսը» (2006) ֆիլմերի հեղինակն արդիականության ամենահայտնի ռեժիսորներից մեկն Է: Նա 2018 թվականին «Օսկարի» Է արժանացել «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիաներում «Ջրի ձեւը» կինոնկարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների