Համահայկական խաղերի բացումը բացառիկ է լինելու

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ համահայկական խաղերի բացման արարողությունը խոստանում է լինել անմոռանալի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանակերտը պատրաստ է մեծագույն իրադարձությանը` 7-րդ համահայկական խաղերի բացմանը, որը հոբելյանական է` 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք են գալիս հազարավոր երիտասարդներ: «Բացման արարողության ժամանակ խաղերի կրակը կվառեն Հրաչյա Պետիկյանը, Ալբերտ Բոյաջյանը և Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանը: Նմանատիպ բացման արարողություն դեռևս չի եղել, այն իրապես բացառիկ կլինի, քանի որ ձգվելու է մոտ 3,5 ժամ: Այն մտնելու է պատմության մեջ: Օգոստոսի 6-ը հայ ազգի միասնության օրն է դառնալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաղերի կազմկոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:

Բացման արարողությունը, ավանդույթի համաձայն, կվարի Կարեն Գիլոյանը: Բացումը կկայանա Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան