Կառավարությունը մշակել է ԱԻՆ-ի զարգացման ռազմավարության 2020-30 թվականների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մշակել է Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ռազմավարության և դրա իրականացման 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, նախագիծը մշակվել է Կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրի միջոցառումներին համապատասխան և ամրագրում է ԱԻՆ գործունեության հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ վերջինիս հաջող և լիարժեք իրականացման անհրա­ժեշտ նախապայման է հանդիսանում է, ի թիվս այլ հանգամանքների, նաև աղետների ռիսկի կառավարումը (ռիսկի նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում): Աղետների ռիսկի կառավարման համակարգը գործընթացների և գործառույթների ամբողջական շրջանակ է, որի նպատակն է հզորացնել աղետներին դիմակայելու կարողությունները, նպաստել տարածքային կայուն զարգացմանը, աղետակայուն երկրի կայացմանը: Այն նպատակաուղղված է կանխելու, կանխարգելելու և մեղմացնելու վտանգները, նվազեցնելու դրանց հնարավոր բացասական ազդեցությունը և վնասների չափը»,- նշված է նախագծում:

Նախագիծը համահունչ է նաև Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի գերակա ուղղություններին, կայուն զարգացման նպատակներին, Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի դրույթներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը:

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պլանավորել և իրականացնել ԱԻՆ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Հայերեն Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս