ՀՀ թիմը հաղթել է «Միջազգային բանակային խաղերի» «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցաձևում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թիմը հաղթել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցաձևում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Դիլիջանում ավարտվել է Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերի միջև անցկացվող մրցույթի առաջին՝ ռազմա-մարզական կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլը, որն անցկացվել է IOF-ի միջազգային կանոններով։

Մասնակիցները 2,5-3,5 կմ են հաղթահարել են լեռնա-անտառային կտրտված տեղանքում, որոշել տեղադիրքը, կողմնորոշվել միայն քարտեզով և կողմնացույցով՝ քարտեզում նշումներ կատարելով երթուղու հսկիչ կետերում։ Եզրագծում մրցավարները հաշվի էին առնում երթուղու հաղթահարման ժամանակը և, ըստ քարտեզի նշումների, թիմերի կողմնորոշումը տեղանքում։

Խաղերի այս փուլում երկրորդ տեղը գրավել է Իրանի թիմը, որին հաջորդում են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հունաստանի թիմերը։

«Միջազգային բանակային խաղերի» թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված է 18 տղամարդ և 6 կին զինծառայող։ «Խաղաղության մարտիկ» մրցումներն անցկացվում են 2009 թվականից՝ ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ։

Այս տարվա մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

Հայերեն العربية Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել