Հասարակական

Սպիտակում միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, «Daewoo»-ի վարորդը տուժել է

1 րոպեի ընթերցում

Սպիտակում միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, «Daewoo»-ի վարորդը տուժել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունում հուլիսի 31-ին ժամը 19:42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, տեղի է ունեցել ավտովթար, իրար են բախվել երկու ավտոմեքենա, կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալեք Մանուկյան և Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են «Daewoo» (վարորդ` Մ.Գ., ծնված 1987 թ.) և «Mercedes Benz» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում