Սպորտ

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում