Հասարակական

Տիգրան Ավինյանը ստորագրել է մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին աջակցության որոշում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ստորագրել է մարտի 1-2-ի իրադարձություններից տուժածներին աջակցության որոշում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

Ըստ որոշման հավելվածի՝ նախատեսվում է իրավական ակտի նախագիծը ներկայացնել 2019 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում