Հասարակական

Գեղարքունիքի մարզում  ամառային զորակոչն ավարտվեց պլանային առաջադրանքի կատարմամբ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում  ամառային զորակոչն ավարտվեց պլանային առաջադրանքի կատարմամբ

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում հուլիսի 30-ի դրությամբ ամառային զորակոչն ավարտվել է պլանային առաջադրանքի կատարմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հուլիսի 29-ին նորակոչիկները Հայկական բանակ են մեկնել Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Մարտունու, Սեւանի, Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի բաժանմունքներից: Նրանց բանակ են ճանապարհել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ծնողները եւ հարազատները:

§Նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, տոնախմբություններով ու քեֆերով: Ի դեպ, տոնախմբություններ ու քեֆեր են կազմակերպվել նաեւ մեր զորացրված զինվորներին ընդունելիս: Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ոգեւորել են Գեղարքունիքի մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մարզային զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, բարձր է հայրենիքին ծառայելու տրամադրվածությունը»,-նշեց Տիգրան Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում