Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ կանցկացնի բոլոր մարզերում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական տեսչական ստուգումներով հուլիսի 29-ին Գյումրիում էր Սննդի անվտանգության պետական ծառայության խումբը՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Այս անգամ ծառայության ղեկավարն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը անձամբ շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք իրականացնող այն տնտեսավարողներին, որոնք, համագործակցելով ծառայության հետ, վերացրել էին իրենց կետերի թերությունները՝ ապահովել սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել սառնարան-ցուցափեղկեր, հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը:

Այս ամենն իրականացնելու համար տնտեսավարողները կարճ ժամանակ ունեին. հուլիսի 9-ին տեսչական այցը մի շարք թերություններ ու խախտումներ էր արձանագրել: Հենց այդ օրը տեսչական մարմինը որոշել էր ժամանակավորապես կասեցնել տվյալ խանութների ու կետերի աշխատանքը: Դրանք հիմնականում Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերն են: «Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ այս այցից, բայց նմանատիպ ստուգումներ պարբերաբար են լինելու: Կարծում եմ, տնտեսավարողներն էլ ի վերջո կհասկանան, որ մենք հետևողական ենք լինելու, և միայն նման պայմաններով կիրականացնեն մսի վաճառքը: Այս կետերն այսպես կգործեն մինչև հունվարի 15-ը, որից հետո կմտցնենք սպանդանոցային պարտադիր պայմանները, և կսկսենք վերահսկել նաև այդ մասով և այդ ժամանակ նաև մսամթերքի տեղափոխումը կլինի կատարյալ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

Ի շնորհակալություն համագործակցության՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավարը բոլորին նվիրեց խորհրդանաշական սկուտեղներ՝ սառնարաններում տեղադրելու համար: Նմանատիպ տեսչական այցեր ու ստուգումներ կլինեն նաև մյուս մարզերում:

Արմենուհ Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը