Բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը
1 րոպեի ընթերցում
![Բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/983130.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները սկսում են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մեծահասակների հավաքականը ծաղկաձորյան հավաքը կսկսի օգոստոսի 8-ից՝ նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։
Վահան Ադիլխանյանի եւ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հավաքական թիմը Ծաղկաձորում 12-օրյա հավաքից հետո աշխարհի առաջնության համար նախապատրաստությունը կշարունակի Օլիմպավանում:
Երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ից կսկսի ծաղկաձորյան հավաքը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։