Հասարակական

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

2 րոպեի ընթերցում

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Հայ հայտնիներից շատերն հուլիսի 28-ին Գյումրիում կնշեն Վարդավառը: Սոցցանցերում ակտիվ տարածում գտած նոր՝ «Տարբերեք թացը չորից» մարտահրավերին միանալով՝ շատերը հուլիսի 28-ին կայցելեն Գյումրի: Մարտահրավերին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն էր՝ բոլորին հրավիրելով Գյումրի: Մարտահրավերիմտահղացումըգյումրեցի Ռուբեն Մխիթարյանին է։ «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրու սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- մարտահրավերի հոլովակին կից գրում են հայ հայտնիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկին առաջինը ջրով ցողվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:

Տոնը ոգևորել է գյումրեցիներին, իսկ այն լավ կազմակերպելու համար բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել: Գյումրու քաղաքապետարանի ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում է բոլորին, դրանց են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ ջրոցին առավոտ վաղ բոլորով լվացվել են Գյումրու արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին հաճելի անակնկալներ են սպասվում:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում