Սպորտ

Եվրո-2019-ը բարձր մակարդակով ենք անցկացրել. Արմեն Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

Եվրո-2019-ը բարձր մակարդակով ենք անցկացրել. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը կազմակերպելուց հետո Հայաստանը պատրաստ է ընդունելու այլ մրցաշարեր ևս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Ընդհանուր առմամբ դրական արձակագներ ստացանք, իսկ մյուս տպավորությունները դեռ կստանանք հետագայում: Եվրո-2019-ը բավականին բարձր մակարդակով ենք անցկացրել: Հիմա կփորձենք ավելի բարձրա տարիքային խմբերի մրցաշաեր կազմակերպել»,-ասաց նա:

Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային 8-րդ անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում