Տնտեսություն

Ֆեդերացիայի նախագահը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է կատարել Սևանա լճի վրայով

1 րոպեի ընթերցում

Ֆեդերացիայի նախագահը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է կատարել Սևանա լճի վրայով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սքայ ակումբ»-ի հիմնադիր, Հայաստանի պարապլաներիզմի ֆեդերացիայինախագահԱրմեն Սարգսյանը եռագույն պարապլանով առաջին թռիչքն է իրականացրել Սևանա լճի վրայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արմեն Սարգսյանը։

«Մենք զբաղվում ենք զբոսաշրջային թռիչքներով, և մարդկանց, ովքեր ցանկանում են պարապլանով թռչել, սակայն երբևիցե չեն սովորել, մենք հնարավորություն են տալիս հրահանգչի օգնությամբ իրենց երազանքը իրականացնել: Իսկ այսօրվանից սկսելու ենք նաև եռագույն պարապլանով թռիչքներ իրականացնել»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պարապլանները բավական թանկարժեք են, ուստի, տարբեր ընկերությունների էին դիմել, որպեսզի ավելի մատչելի գնով կարողանան պատվիրել եռագույն պարապլանը:

«Արտադրողներից մեկին շատ էր դուր եկել եռագույնը, և նա ցանկություն էր հայտնել այդ գույնը ունենալ: Եվ արդեն այդ ընկերությունը ունենալու է նաև այդ գույների պարապլան: Չի բացառվում, որ ևս մեկը հետագայում ձեռք բերենք»,- եզրափակեց Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում