Հասարակական

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր կվերադառնան

2 րոպեի ընթերցում

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր կվերադառնան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ՝ չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների առողջական խնդիրների հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119-ն այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,- գրել է Թորոսյանը:

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով 17:00-ին), Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան:

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարՎարագ Սիսեռյանըտեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:

ՀՀ քաղաքացիները մնացել էին Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում