Հասարակական

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում