Տնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԱԾ տնօրենի, ՊԵԿ նախագահի հետ այցելել է Բագրատաշենի անցման կետ

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԱԾ տնօրենի, ՊԵԿ նախագահի հետ այցելել է Բագրատաշենի անցման կետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել է Բագրատաշենի սահմանային անցման կետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին: Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում