Հասարակական

Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

1 րոպեի ընթերցում

 Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Ռոբերտ Մորգենթաուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանՀենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք-ի էջում:

Մորգենթաուն մահացել է հուլիսի 21-ին:

Քաջատեղյակ լինելով պատմությանը՝Ռոբերտ Մորգենթաուն մշտապես պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար և կոչ արել իր երկրի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Իրենց ամբողջ պատմության ընթացքում հայերը մեծ խիզախություն են ցուցաբերել զավթիչների տիրապետությանը դիմակայելիս՝ Զեյթունի ապստամբությունը, Վանի պաշտպանությունը և, իհարկե, հայերի Մուսա լեռան պատմական դիմադրությունը: Թվարկածներից յուրաքանչյուրը արտահայտում էր հպարտ ժողովրդի վճռականությունը, որ հոգով աննվաճելի էր, և չէր պատրաստվում հրաժարվել իր հավատքից կամ ինքնությունից: Սակայն ամեն անգամ օսմանյան ղեկավարները պատասխանել են ճնշող ուժով, ուժ, որը վերաճեց համատարած ցեղասպանության», – իր ելույթներից մեկում ասել է Մորգենթաու կրտսերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում