Հասարակական

Հայ սակրավորներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են մարդասիրական առաքելությունը

1 րոպեի ընթերցում

Հայ սակրավորներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են մարդասիրական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու,ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։ Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում