Հասարակական

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և հաղթական ճանապարհ մաղթեց բանակի 200-ից ավելի նորընծա լեյտենանտներին

4 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և հաղթական ճանապարհ մաղթեց բանակի 200-ից ավելի նորընծա լեյտենանտներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ նորընծա սպաներին արդյունավետ և հաղթական ճանապարհ մաղթեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ հուլիսի 22-ին հանդիսավոր կերպով իրենց լեյտենանտի սպայական կոչումներ ու սպայական դաշույններ ստացան տարբեր ռազմական հաստատությունների 244 շրջանավարտներ:

«Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում: Այսօր այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, ովքեր արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի ունեն, և այդ տպավորիչ ուղին խորհրդանշող շքանշաններ: Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում: Սպայական ծառայությունը, թերևս, կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է կամք` անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է, և այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել ահա այդպիսի անկրելի թվացող բեռ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ սպայի առաքելությունը չափազանց պատասխանատու է և դժվար:

«Լինել սպա, լինել հրամանատար՝ նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա՝ նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին, Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրներին զինվորական նշանակությունը: Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով: Եվ այդ հարգանքը մի ձեռքբերում է, որը ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է, և արդեն իսկ վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով: Եվ ահա մաղթում եմ, որ այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը լինի առավել արդյունավետ, մաղթում եմ, որ լինի առավել հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի և ձեզնից յուրաքանչյուրի համար»,- նշեց վարչապետը:

Միջոցառման ընթացքում ավարտական փաստաթղթեր ու սպայական դաշույններ ստացան ռազմական ուսումնական հաստատությունների`ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի244 շրջանավարտ, ովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոց բանակում:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հայաստան

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզեր

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում