Երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցկացվել է հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ և պրոֆեսորներ, ինչպիսիք են Օլեգ Պոլյանսկին (Լեհաստան), Ելենա Տոլստիխը (Ավստրիա), Պանտելեյմոն Պիստոֆիդիսը (Հունաստան), Ագնեչկա Կաբուդը (Լեհաստան), Մակոտո Նական (Ճապոնիա) և այլոք:

Լաուրա Գալստյանն անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է, սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում: Ծնվել է 2003թ. Երևանում: Վարպետության դասեր է առել պրոֆեսորներ Յուրա Մարգուլիսից (ԱՄՆ), Գեորգ Ֆրիդրիխ Շենկից (Գերմանիա), Վոլֆրամ Շմիդտ-Լեոնարդիից (Գերմանիա), Քրիստիան Կլիբերից (Դանիա), Վլադիմիր Խարինից (Ավստրիա) և այլն: Միջազգային մրցույթների դափնեկիր է՝ այդ թվում Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ՝ 3-րդ մրցանակ (2015թ., Երևան), “Melos” միջազգային երաժշտական մրցույթ՝ 1-ին մրցանակ (2017թ., Հռոմ, Իտալիա), “Feurich” միջազգային մրցույթ՝ 2-րդ մրցանակ (2018թ., Վիեննա, Ավստրիա) և այլն: Ս.թ. սեպտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա Լաուրա Գալստյանի մենահամերգը:

Հայերեն English Français Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը