Սփյուռք

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինայանը Մոսկվա կատարած աշխատանքային աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` ասել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով ներկաներին` Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակեց իր խոսքը Զարեհ Սինանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում