Հասարակական

Ծովասարում պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

1 րոպեի ընթերցում

Ծովասարում  պետական միջոցներով կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ մեկնարկում է խմելու ջրատարի 1,5 կիլոմետր երկարության արտաքին ցանցի կառուցումը, ինչի արդյունքում կբարելավվի համայնքի բնակչության խմելու ջրի մատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը, խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման արժեքը 17 միլիոն դրամ է, որից 14 միլիոնը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը, 3 միլիոն դրամ՝ համայնքապետարանի համաֆինանսավորումը: «Կառուցվելու է մեկ աղբյուրակապ, 1,5 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանց, որը միացվելու է օրվա կարգավորիչ ջրամբարին: Այս կենսական նշանակության ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա շուրջօրյա անխափան ջրամատակարարում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 90 օրերի ընթացքում: Կանոնավոր ջրամատակարարում է ապահովվելու նաեւ գյուղի նորակառույց թաղամասերում»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում