Զարեհ Սինանյանը սփյուռք առաջին այցի շրջանակում հյուրընկալվել է Ռուսաստանի հայերի միությունում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 18-ին Մոսկվայում այցելել է Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցել ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ բարձր է գնահատում Զարեհ Սինանյանի այցը, ապա հանդես է եկել մի շարք առաջարկներով:

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ պետություն-սփյուռք հարաբերություններն արդեն գործընկերային են, և սփյուռքն իրեն իրավահավասար տեր պետք է զգա Հայաստանի Հանրապետությունում, տիրոջ աչքով նայի իր հայրենիքին: «Սա աշխատատար գործընթաց է, մեծ ջանքեր է պահանջում, մենք նախ և առաջ պիտի լավ ճանաչենք սփյուռքը: Այն բազմազան է, բարդ: Մեր աշխատանքը լինելու է համառ և տքնաջան, որպեսզի արդյունքները հիասթափեցնող չլինեն: Առանց միացյալ ջանքերի ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք: Միակ բանը, որը կարող է բոլորիս միավորել, պետականության գաղափարախոսությունն է»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով հնչեցված առաջարկներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ տարաբնույթ հավաքներ անցկացվելու են, ստեղծվելու են հարթակներ, կազմավորվելու են խորհուրդներ, որոնք լինելու են և՛ համահայկական, և՛ առանձին մասնագիտական ոլորտների համար: Զարեհ Սինանյանը կարևորեց մասնագիտական հայրենադարձությունը, սփյուռքի կադրերի ներգրավումը հայաստանյան կյանքին, միևնույն ժամանակ ընդունեց այն առաջարկը, որ Հայաստանը ևս պիտի սփյուռքի որոշ մասնագետների վերապատրաստումներ իրականացնի: Հանձնակատարը նշեց, որ գրասենյակը համակարգման գործառույթ ունի, և պետք է համակարգի նաև սփյուռքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը խուսափելու համար ռեսուրսների վատնումից կամ կրկնությունից: «Սփյուռքը հզոր է, և մենք պետք է օգտագործենք այդ հզորությունը և՛ ի շահ Հայաստանի, և՛ ի շահ սփյուռքի»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՌԴ հայ համայնքի ներկայիս վիճակին, նրա առաջ ծառացած մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ և համագործակցությունը համայնքային կառույցների հետ:

Այնուհետև Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային հնգօրյա այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաքում: Սա գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք: Նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Русский

Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

«Վեոլիա Ջուր»-ը հերքում է խմելու ջրի որակի վերաբերյալ պնդումները

Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը

Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից

ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Անահիտ Մանասյանն Առուշ Առուշանյանի հետ քննարկել է Գորիսում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Կոոպերացիան իրական գործիք է, որը կօգնի զարգացնել գործընկերային համագործակցությունը. Գոհար Բարսեղյան