Հասարակական

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել հայազգի մեծանուն բարերար Ասո Թավիթյանի հետ: Ներկա էին նաև «Carnegie» կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, «Metlife» ապահովագրական ընկերության նախկին նախագահ Սթիվեն Կանդարյանը և «Insight Venture Partners» ընկերության գործադիր տնօրեն Փիթեր Սոբիլոֆը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Տիգրան Ավինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Զրուցակիցներիս խնդրանքով մանրամասն անդրադարձա ՀՀ տնտեսական բարեփոխման օրակարգին, զարգացման տեսլականին, կառավարության առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին: Հաշվի առնելով Թավիթյան հիմնադրամի և անձամբ Ասո Թավիթյանի զգալի ավանդը Հայաստանի համար ապագայի առաջնորդներ կրթելու գործում, ինչպես նաև ՏՏ բնագավառում վերջինիս գրանցած հաջողություննները՝ պարոն Թավիթյանին փոխանցեցի ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհված ՀՊՃՀ պատվավոր դոկտորի վկայականը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում