Զոհրաբյանը Սևանա լճի խնդիրը համարում է տարիների անհետևողականության հետևանք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Սևանա լճի խնդիրը համարում է ազգային անվտանգության հարց:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Սևանա լճի հարցը ազգային անվտանգության խնդիր է: Բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է, և դա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ: Մեր բնապահպանները տարիներ շարունակ բարձրացրել են այդ խնդիրը: Ես նաև որպես պատգամավոր իրազեկ եմ եղել, որ դրամաշնորհներ են ստացել Սևանա լճի ափամերձ տարածքը մաքրելու համար։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ, ես իրավունք ունեմ բղջախոհ կասկածների, որ այդ գումարներն անխղճորեն ոչնչացվել են»,-ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նկատեց, որ լճի հարցում բնապահպանների և խնդրով շահագրգիռների տեսակետները, կարծես թե, բաժանվել են երկու հատվածների. մի մասը գտնում է, որ խնդիր չկա, մյուս մասը գտնում է, որ խնդիրը կա, ինչը շատ վտանգավոր է: Հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ ԲՀԿ-ն հրավիրի աշխատանքային քննարկում: Պատգամավորը հույս հայտնեց, որ կհասկանան խնդիրը, կնախանշեն լուծումները: Նրա կարծիքով՝ օրենսդիրների առջև քննարկման արդյունքում կդրվեն այն հանձնարարականները, որոնք կփորձեն լուծել և ներկայացնել կառավարությանը:

Զոհրաբյանը նաև շեշտեց՝ թեև քննարկմանը հրավիրել էին ՀՀ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարներին, սակայն նրանք ներկա չեն: Պատգամավորը դա անընդունելի համարեց և նշեց, որ այդ հարցով կդիմի վարչապետին:

Վերջին շրջանում Սևանա լճի նկատելի կապտականաչ գույնը մտահոգել և քննարկման առարկա է դարձել տարբեր հարթակներում:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը