Դավիթ Սահակյանցը հայտնել է Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը և նրա մայրը` ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին: Նրանք պատճառաբանում են, որ չեն ցանկանում լինել մի կառույցի անդամ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ այս տարի դիտել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված ֆիլմեր, որոնք, մեղմ ասած, իրեն դուր չեն եկել: «Ցուցադրվել են ադրբեջանական, թուրքական կինոնկարներ: Անդրադարձ կար նաև տրանսգենդեր երևույթին: Այդ ֆիլմն անգամ մրցանակի է արժանացել: Նմանատիպ ֆիլմեր նախկինում էլ են ներկայացվել, բայց ամեն տարի հնարավորություն կար կանխել դրանց ցուցադրումը: Այս տարի այդպես չեղավ»,- շեշտեց Սահակյանցը:

Նա ընդգծեց, որ տարբեր կինոփառատոններում նմանատիպ կինոնկարներ ցուցադրելն ասես նորաձև է դարձել: «Կինոփառատոններում կան պայմաններ. մրցանակի արժանանալու համար պետք է նկարահանել նմանատիպ թեմաներ բարձրաձայնող ֆիլմեր: Ըստ իս` դա արվեստի հետ ոչ մի կապ չունի»,- նշեց Սահակյանցը:

Մուլտիպլիկատորը բացառում է վերադառնալ կինոմիություն անգամ Հարություն Խաչատրյանի հետ զրուցելու դեպքում: Նա հավելեց, որ առավոտվանից տարբեր լրատվամիջոցներից են իրեն զանգահարել` փորձելով հասկանալ նման որոշում կայացնելու պատճառը, սակայն կինոմիությունից իրեն ոչ մի զանգ չի եղել:

Հայերեն Français

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը