Հասարակական

Լանջաղբյուրում պետական միջոցներով ասֆալտապատվում է 7 800 քառակուսի մետր ճանապարհ

1 րոպեի ընթերցում

Լանջաղբյուրում պետական միջոցներով ասֆալտապատվում է 7 800 քառակուսի մետր ճանապարհ

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբերին եւ արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց եւ Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ:

«Կենսական նշանակության ծրագիր իրականացվեց Լանջաղբյուրի համար: Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Նախորդ տարում սկսված շինարարությունը ժամանակավորապես դադարեցվեց եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Անցած տարում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշեց Յուրիկ Բաղդասարյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում