Մշակույթ

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

1 րոպեի ընթերցում

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

ՍԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը:

Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահ երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:

Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում