Թբիլիսի հիվանդանոցներից մեկում գտնվող երկու ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ողբերգական ավտովթարից տուժած երկուսի վիճակը, ովքեր գտնվում են Թբիլիսի հիվանդանոցներից մեկում, ծայրահեղ ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 8-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երկու քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում այս պահին գտնվում են Թբիլիսիում, որոնցից մեկի տեղափոխման հարցը ներկայումս քննարկվում է հայ և վրացի ռեանիմատոլոգների կողմից: Հնարավոր է, որ նրանցից մեկն արդեն այսօր տեղափոխվի, իսկ մյուսը՝ վաղը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող 12-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է, ունի սալջարդեր և ցավեր մարմնի տարբեր հատվածներում, սակայն գիտակցությունը տեղն է: Նախարարը հուսով է, որ երեխան կապաքինվի:

«Չնայած, որ Վրաստանում երեխան հետազոտվել է, սակայն նորից համալիր հետազոտություն կանցկացվի, որպեսզի ունենանք ամբողջական տեղեկություն առողջական վիճակի մասին և հետագա բուժումը ճիշտ իրականացնենք»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ Երևան տեղափոխված քաղաքացիների ընդհանուր վիճակը միջին ծանրության է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 7-ին ժամը 08:10-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակներիդեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 06:00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին«Mercedes»մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են Ռ.Հ.-ի (42 տ.), Ա.Մ.-ի (7 տ.) և Է.Մ.-ի (15 տ.) դիերը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Ա.Մ.-ն (43 տ.), Ռ.Մ.-ն (13 տ.), Մ.Մ.-ն (31 տ.), Լ.Մ.-ն (15 տ.) և Մ.Մ.-ն (13 տ.) հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ:

Բժշկական կենտրոններից ստացված նախնական տեղեկության համաձայն՝ Մ.Մ.-ն (31 տ.) գտնվում է Գորիի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ.Մ.-ն և Մ.Մ.-ն տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Քարելիի ԲԿ-ում գտնվող Ա.Մ.-ի և Ռ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, վերջիններս նույնպես տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի ԲԿ-ներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը,ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիներից երեքին տեղափոխում են Հայաստան:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը