«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ  մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկեարմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները:

«Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները, հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնին:

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը: ««Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե’ ներսում, թե’ դրսում: Պետք է արժևորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում: Այդ կամուրջներով են Հայաստան եկել և շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր: Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգևոր և նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական և գործընկերային կապեր»,- նշվում էր ուղերձում:

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» փոփոխություններ է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: «Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչը չափազանց ուրախալի է մեզ համար: Մենք, ինչպես միշտ, Ռալֆ Յիրիկյանի հետ ազդարարում ենք փառատոնի բացումը: Հուսամ` այսպես կլինի նաև ապագայում»,- շեշտեց Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ տարիներ շարունակ Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող կինոփառատոնը բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: «Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ»,- ընդգծեց նա:

16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից:

Այս տարի լինելու են միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիր անցկացնել: Կան նաև արտամրցութային ծրագրեր: Դրանք կրում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրությոյւններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան» խորագրերը:

Հայերեն English

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը