Տիգրան Ավինյանը ծանոթացել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 5-ի երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում:
«Արցախի տարբեր շրջաններից ուՍտեփանակերտիցավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, սոցիալական հոլովակների ստեղծման, անիմացիայի, կորպորատիվ դիզայնի եւ լուսանկարչության բնագավառում»,-նշել է փոխվարչապետը: