«ՀՀ». Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ. տնտեսագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երկրի թռիչքային, հարատեւ եւ կայուն տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայման է սահմանադրականության մակարդակի բարձրացումը։ 2017 թվականին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ստեղծվեց «Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը», որտեղ մշակվում են սահմանադրականության ախտորոշման, մշտադիտարկման եւ կառավարման հիմնախնդիրները։ Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի խոսքով, սահմանադրականության եւ տնտեսության զարգացման համար կարեւոր նշանակություն կարող են ունենալ մարդկանց վարքագծային նախընտրությունները եւ բնակչության մեծամասնության կողմից ժողովրդավարական զարգացումները եւ ինստիտուտների ընկալումները։

Ինչպես կարող ենք չափել երկրում սահմանադրականության մակարդակը եւ արդյո՞ք այն չափելի է։ Կենտրոնի կողմից արդեն կան որոշակի մեթոդիկայով առանձին գնահատումներ։ Սահմանադրականության մակարդակը ներկայացնելու ինդիկատորները տարբեր են, որոնք կարելի է խմբավորել այսպես՝ իրավունքի գերակայության նորմեր եւ կայուն զարգացման նորմեր։ Մասնավորաբար, այս երկու ամփոփ բաղադրիչներով կարելի է խոսել սահմանադրականության մակարդակի մասին կոնկրետ երկրում։

Այսօր շրջանառվող եզրույթներից է «տնտեսական հեղափոխությունը»։ Սարգսյանի կարծիքով, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են առաջին հերթին օրենսդրական լուրջ բարեփոխումներ։ Հետեւաբար տնտեսաիրավական կարգավորման ամբողջ զինանոցն այնպես պետք է գործադրվի, որպեսզի ուղղված լինի տնտեսական հեղափոխության իրականացմանը, այն է՝ զարգացման նոր ուղեգիծ դուրս գալու, տնտեսության եւ երկրի վերելք ապահովելու համար որոշակի նախադրյալների ստեղծումը, պահանջում է լուծումների ինստիտուցիոնալացում։ «Սա է տնտեսական զարգացման արդի օրակարգը։ Եթե մենք բարեփոխում ենք իրականացնում կոտրելով գոյություն ունեցող կառույցը, սա կարող է վերաբերել օրինակ դատական համակարգին, եւ դեռեւս չունենալով հիմնարար փոփոխությունների իրականացման առումով ամբողջական տեսլական, ապա պետք է ստեղծենք ներկառուցված ինստիտուտներ», որոնք միջանկյալ դերակատարում կարող են ունենալ՝ կապակցելով գոյություն ունեցողը նորաստեղծին։ Նման օրինակ է անցումային գիտակրթական համակարգի ներդրումը, որն աստիճանաբար կփոխի մարդկանց վերաբերմունքը, վարքագծային պայմանները եւ տնտեսությունը կդներ տեխնոլոգիական հիմքի վրա»,- բացատրեց զրուցակիցս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան