Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։

Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության եւ ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձեւաչափերի հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում