Տնտեսություն

Հայաստանից ապրանքների արտահանումը մայիսին աճել է 11,7 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանից ապրանքների արտահանումը մայիսին աճել է 11,7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների՝ այս տարվա մայիսին 2018-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀէկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբերի արտահանումն աճել է երկնիշ ցուցանիշներով ինչպես մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, այնպես էլ 2019-ի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Արտահանման կառուցվածքում այս ամիս ևս նկատվել է աճի մեծ ներուժ ունեցող ոչ ավանդական ապրանքների արտահանման դրական դինամիկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում