Կարևոր է, որ Ֆրանսիան ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ ռազմական բալանսը խաթարող համագործակցությունից. ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում, մշտապես Հայաստանի ուշադրության կենտրոնում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից զենքեր գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին։

«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն մյուս երկրների, միակն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև այն, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ընդգծեց Նաղդալյանը։

ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝տարածաշրջանում սպառազինության մրցավազքի առնչությամբ Հայաստանը մշտապես նշել է, որ հետամուտ է լինելու այդ հարցին և հարցը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները