Տնտեսություն

Հայաստանն ու Սինգապուրը բանակցություններ են վարում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սինգապուրը բանակցություններ են վարում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտ օտարերկրյա ներդրողների համար, հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում` ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում