ՋՕ-երը չեն արդարացնում. Ջրային կոմիտեն դիտարկում է կառավարման  մոդելը վերանայելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային կոմիտեն դիտարկում է ջրօգտագործող ընկերություններում ՋՕ-երի կառավարման մոդելը վերանայելու հարցը:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ ՋՕ-երի կառավարման այս մոդելն իրեն չի արդարացնում:

«Հարց է դրված, շարունակե՞ն ոլորտը կառավարել ջրօգտագործող ընկերությունները, թե՞ անցում կատարվի մեկ այլ կառավարման մոդելի: Այդ հարցի հետ կապված կա հանձնարարական, զբաղվում ենք: Կլինեն տարբերակներ, որոնք կենթարկվեն վերլուծության: Փորձը ցույց է տալիս, որ գործող մոդելը լավ չի աշխատում: Այն մոտ 20 տարի է գործում է, սակայն շարունակում է կուտակել պարտքեր, խնդիրներ առաջացնել: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ մի բան չի ստացվում: Այժմ պետք է փորձենք գտնել օպտիմալ տարբերակ»,- ասաց Վարդան Մելքոնյանը: Նա չի բացառում, որ ջրօգտագործողները մնան, սակայն որոշ փոփոխություններ արվեն իրենց կանոնադրությունների, օրենքի մեջ: Դա նույնպես կարող է առողջացման տարբերակ լինել:

«Սա այն հարցը չէ, որ մեկ, երկու քայլով կարգավորվի, մանավանդ, որ հիմա ոռոգման թեժ շրջանն է: Ճիշտ կլինի, որ փոփոխությունները սկսվեն, երբ ոռոգման սեզոնն ավարտվի»,- ասաց Վարդան Մելքոնյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որոշ համայնքներում բնակիչները շարունակում են դժգոհ լինել ոռոգման ջրի պակասից, եղան դեպքեր, երբ իրենց դժգոհությունն արտահայտեցին ճանապարհ փակելով, Վարդան Մելքոնյանը նշեց, որ խնդիրը ոչ թե կապված է ջրի պակասի հետ, այլ անարդյունավետ կառավարման:

«Դա ավելի շատ կառավարման խնդիր է: Դրա համար էլ մենք առաջնային ենք համարում ջրօգտագործող ընկերություններում բարեփոխումները: Որոշ գործընթաց սկսվել է, կան ղեկավարներ, որոնք փոխվել են: Կարող եմ ասել, որ կան խոչընդոտներ, երբ հին ու նորի պայքարը է, այսպես ասած, գնում: Եվ մենք փորձում ենք մեղմել այդ դիմադրությունը հին աշխատակիցների կողմից»,-ասաց Վարդան Մելքոնյանը:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին