Հասարակական

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մեկնարկել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտԼևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երանոսյանը դատարան ժամանեց պաշտպանի հետ:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դատական նիստին ներկա չեն տուժողները և տուժողների ներկայացուցիչը: Մեղադրող դատախազը, սակայն, առաջարկեց դատական նիստը շարունակել առանց նրանց, քանի որ նիստի մասին նախապես տեղեկացվել էր:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

Հայերեն

ԱՄՆ-ն և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը

Մարզիկներն արդարացրին իրենց. Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող վերջին ամերիկացի պատանդին

Քննչական կոմիտեի նախագահը մանրամասներ ներկայացրեց Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից

2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից

ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները