Հասարակական

Հայ մասնագետների հումանիտար առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը Սիրիայում և վերադարձել

4 րոպեի ընթերցում

 Հայ մասնագետների հումանիտար առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը Սիրիայում և վերադարձել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է աշխատանքը և վերադարձել Հայաստան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ամփոփելով հումանիտար խմբի իրականացրած աշխատանքը:

«Առաջին խումբն աշխատանքները սկսեց փետրվարին: Կազմում ներգրավված էին սակրավորներ, բժիշկներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր իրականացնել առաքելության խմբի մասնակիցների անվտանգությունը հնարավոր դիվերսիոն պատահարներից կամ նմանատիպ այլ միջամտություններից»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:

Հումանիտար խումբը տեղում ծանոթացել է ականադաշտերին: Տեղի բնակչության և Սիրիայի իշխանության հետ համատեղ իրականացվել են որոշ տեխնիկական հետազոտություններ և հստակեցվել են հնարավոր ականադաշտերը: Հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա Հալեպ նահանգում առանձնացվել է 5 վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 մլն 315 հազար քմ:

«Առաջին հերթին պետք է ականազերծվեին այն տարածքները, որոնք մոտ էին բնակավայրերին, որպեսզի խուսափեինք մարդկային զոհերից: Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականազերծվել է 34 հազար 690 քմ տարածք: Հայտնաբերվել են 29 միավոր ական և պայթուցիկ մնացորդ»,-ասաց Ռուբեն Առաքելյանը: Նա ընդգծեց, որ ականների պայթեցման աշխատանքներն իրականցրել են Սիրիայի զինված ուժերի մասնագետները: Ռուբեն Առաքելյանն, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքները բավարար է գնահատում, հաշվի առնելով այն, որ առաքելությունը նոր է և ընթացքում լոգիստիկ խնդիրների լուծման անհրաժեշտություն է եղել: Սիրիա մեկնած երկրորդ խումբն, ըստ Ռուբեն Առաքելյանի, ավելի բարենպաստ պայմաններով է այնտեղ:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը նշեց, որ մարդասիրական օժանդակության շրջանակում հումանիտար ականազերծման աշխատանքներ են իրականացրել՝ արդյունավետ համագործակցելով տեղի և ռուսական զինված ուժերի հետ:

«Իրականացվել է մաքրման աշխատանքների վերլուծություն, որի հիման վրա էլ աշխատել ենք: Հումանիտար ականազերծում իրականացնելու համար շատ կարևոր է տեղի բնակիչների հետ աշխատանքը: Մեզ համար առավել ևս կարևոր գործոն էր հայ համայնքի առկայությունը, զգում էինք նրանց օժանդակությունը»,-ասաց Արա Մարտիրոսյանը:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ով օրերս է վերադարձել Սիրիայից, ընդգծեց, որ Սիրիայում հայ համայնքը շատ մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանից եկած հումանիտար խմբին:

«Նույն ջերմ վերաբերմունքը կա սիրիացիների կողմից, ինչը փոխադարձ է, երկկողմ շփումները, կապը մշտապես կան: Մեր բժիշկները ներգրավվել են նաև տեղի բժշկական հաստատությունների աշխատանքներում: Մեծ թվով երեխաների ցուցաբերվել է աջակցություն»,-ասաց Նազելի Էլբակյանը:

Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 16-ին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում