Հասարակական

Տնտեսագիտական մտքի զարգացումն առանցքում. ՀՊՏՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության ամենամյա գիտաժողովը

5 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական մտքի զարգացումն առանցքում. ՀՊՏՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության ամենամյա գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՊՏՀ, հայաստանյան և արտերկրի բուհերի (Բարսելոնայի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ) պրոֆեսորներ, տնտեսագետներ, հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայկական տնտեսագիտական միության ներկայացուցիչների հետ իր ծանոթությունը ցույց է տվել, որ միության և մեր համալսարանի առաքելության հսկայական մասը համընկնում է: «Եվ չափազանց կարևոր է, որ համատեղ ջանքերով կարողանանք լուծել մեր տնտեսության համար կարևոր խնդիրներ: Այն գործընթացը, այն մոտեցումները, որ որդեգրված են համապատասխան կազմակերպությունների կողմից, շատ դեպքերում համընկնում են»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ու շեշտադրեց, որ ջանքերը պետք է համատեղել Հայաստանում տնտեսագիտական դպրոցի, տնտեսագիտական մտքի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության առաջընթացին:

Գուրգեն Ասլանյանը Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացմամբ շահագրգիռ կողմերի գործակցության համատեքստում կարևորեց բուհերի, այդ թվում ՀՊՏՀ-ի հետ համատեղ աշխատանքը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գիտաժողովն այս օրերին կհամախմբի 15 երկրների տնտեսագետների, և քննարկումներ կծավալի արդիական թեմաներով, որոնք առնչվում են նաև ՀՀ տնտեսությանը:

Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը հանդես եկավ ընդարձակ զեկուցմամբ, որը խորքային մասնագիտական վերլուծություն էր միասնական եվրոպական արժույթի կայացման պատմության, եվրոպական երկրների տնտեսական համագործակցության, տնտեսական զարգացման և ինտեգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև՝ եվրոպական միասնական արժույթի տնտեսական և քաղաքական ազդեցության գնահատում:

Այնուհետև գիտաժողովը շարունակվեց «Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» թեմայով պանելային քննարկմամբ, որի մասնակիցներն էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրելյանը, Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը, Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը, վարում էր Գուրգեն Ասլանյանը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս զարգացնել հասարակության տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը, համալսարաններն ինչպիսի՞ դեր պետք է ստանձնեն տնտեսագիտություն գիտակարգին նոր կառուցվածք և բովանդակություն հաղորդելու համար, ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել և զարգացնել տնտեսագիտական կրթությունը, որո՞նք են տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում գիտահետազոտական և կրթական հաստատությունների անելիքները, ինչպե՞ս կարող է տնտեսագիտական միտքը երկխոսել պետությունների ու կառավարությունների հետ, ինչպե՞ս գիտակարգերի զարգացմանը զուգահեռ ընդգծել մասնագիտական կարողությունների և հմտությունների փոխանցման կարևորությունը, ժամանակակից տնտեսագիտական տեսություններն ընկալելու համար համալսարաններն ինչպիսի՞ հավելյալ արժեք կարող են ստեղծել: Ահա այս հարցերն էին, որոնք դարձան բանախոսների հիմնական քննարկման առարկան:

Առաջին մասի ավարտից հետո պանելային քննարկումները շարունակվեցին 3 նիստերի շրջանակներում՝ «Էմպիրիկ արդյունաբերական կազմակերպում», «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Կենսաթոշակային տնտեսագիտություն» խորագրերի ներքո:

Եռօրյա գիտաժողովը հաջորդ երկու օրերին կընթանա Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ամերիկյան համալսարաններում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում