Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված 30 հազար նամականիշ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմայով նամականիշը մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 220 ՀՀ դրամ անվանական արժողությամբ նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30 հազար տպաքանակով:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ սա վերջին միջոցառումը չէ, որ նվիրված է ԵՊՀ 100-ամյակին:

«Չեմ ուզում այսօր անդրադառնալ համալսարանի անցած 100-ամյա ճանապարհին, քանի որ դրա առիթները դեռ լինելու են: Հույս ունեմ, որ հաջորդ հարյուրամյակի ընթացքում համալսարանը կանի ավելին, քան արել է այս տարիների ընթացքում»,- ասաց Գևորգյանը և շնորհակալություն հայտնեց նամականիշի դիզայնի հեղինակ Լևոն Լաճիկյանին:

Լաճիկյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս է և արվեստաբան, ում աշխատանքն ընտրվել է նախօրոք հայտարարված մրցույթում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նամականիշի դիզայնի ընտրության համար անցկացված մրցույթի կազմակերպիչներին և նախապատվությունն այս էսքիզին տալու համար: Ի դեպ, ուզում եմ նշել, որ գաղափարը ծագեց, երբ տարիներ առաջ զրուցեցի իմ լավագույն ուսանողներից մեկի՝ այժմ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի հետ, ով ինձ հուշեց մասնակցել մրցույթին»,- ասաց արվեստաբանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Լաճիկյանին՝ մշակույթի և արվեստի ասպարեզներում ունեցած ձեռքբերումների, ԵՊՀ 100-ամյակին նվիրված նամականիշը հեղինակելու համար և ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով:

Նամականիշի վրա պատկերված են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը: Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված տարբերանշանը:

Մարման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ֆիլատելիստական միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թվականի մայիսի 16-ի որոշմամբ:

Հայերեն Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում