Մեկնում եմ իմ պատմական հայրենիք. Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միխայիլ Գալուստյանն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջի միջոցով:
Գալուստյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մեկ շաբաթով մեկնում եմ Երևան՝ իմ պատմական հայրենիք: Այնտեղ կհանդիպենք»:
Посмотреть эту публикацию в Instagram