Հասարակական

Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից. Աննա Վարդապետյան

2 րոպեի ընթերցում

Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից. Աննա Վարդապետյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:

Բացման խոսքում Աննա Վարդապետյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել Նախարարության կողմից անցումային արդարադատության ուղղությամբ ձեռնարկվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: «Մենք մեզ չենք կարող ճոխություն թույլ տալ և որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը: Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»,- նշել է փոխնախարարը: Աննա Վարդապետյանը նաև հավելել է, որ անցումային արդարադատությունն ընթացակարգ է, մեխանիզմների ամբողջություն և ոչ թե ինստիտուտ, այն ժամանակավոր բնույթ է կրում: «Այս ամենն ինքնանպատակ չէ. մենք ունենք կարևոր խնդիր՝ ընտրել այն գործիքը, որը լավագույնս կօգնի «բուժել» այս իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հորդորելով քննարկման մասնակիցներին մտքերի և տեսակետների առաջադրման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով, իսկ քննարկումների արդյունքում ձևավորված առաջարկները գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Այնուհետև, հաջորդել է քննարկումը հանդիպման մասնակիցների միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում