Վրացագետը Հայաստանի համար կարևորում է Վրաստանի կայուն ներքաղաքական իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎրացագետՋոնի Մելիքյանը Հայաստանի համար նպաստավոր չի համարում Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակը: Մելիքյանը դա պայմանավորում է երկու հանգամանքով` Վրաստանի հետ տնտեսական կապվածությամբ և երկրում խոշոր հայ համայքնի առկայությամբ:

«Վրաստանում մենք ունենք խոշոր հայ համայնք, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունները բարիդրացիական են և կապված են տնտեսապես: Բացի այդ, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև բավականին բարձր մակարդակի վրա է, և Հայաստանի ազգային շահերից է բխում, որ Վրաստանում իրավիճակը կայուն լինի, քանի որ Վրաստանը հանդիասանում է Հայաստանի համար որպես դարպաս դեպի արտաքին աշխարհ: Միայն մեր առևտրի 70 տոկոսն անցնում է իրենց տարածքով, և այդ երկիրն է կապում մեզ թե Եվրոպայի հետ, և ԱՊՀ երկների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց Ջոնի Մելիքյանը:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նույն օրը բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներին հաջորդել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Հունիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում